ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ

Թագավարակի (COVID-19) տարածման պատտճառով անհագստության ալիքը ահագնանում է յուրաքանչյուր օր: Հրամայական է, որ համայնքը պատրաստվի դիմագրավելու համաճարակին եւ ծրագրեր իրականացնի՝ միասնաբար, մեկ բռունցք դարձած հոգ տանելու տարեցների եւ խոցելի խմբերի մասին: Մասնավորապես հոգ տանի նրանց մասին, որոնք անկարող են տանից դուրս գալ, միայնակ ծնողներ են կամ ստիպված են հոգալ այլոց մասին սահմանափակ եւ սուղ միջոցներով:

Այս իրավիճակում Միացեալ Թագավորությունում Հայ Համայնքային Խորհուրդը, Հայ Առաքելական Եկեղեցու Միացեալ Թագավորութեան եւ Իռլանդիայի թեմը, Հայկական Տեղեկատվության եւ Խորհրդի կենտրոնը, Հայ Օգնության Միությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, Մեծ Բրիտանիայի Հայ Բժշկական Միութիւնը, Հայ Երիտասարդական Եկեղեցասեր Միութիւնը, Հայ Յեղափոխական Երիտասարդաց Միութիւնը կամավորների խմբի հետ հայտարարում է, որ կազմվել է Արտակարգ Իրավիճակների Հայ Համայնքային հանձնախումբ (ACEMC):

Այս հանձնախումբը գործում է Մեծ Բրիտանիայի Հայ Բժշկական Միութեան խորհրդատվությամբ եւ հետեւելու է համաճարակի՝ COVID-19-ի, շուրջ զարգացումենրին եւ համայնքի անդամներին տրամադրելու է հավաստի ու կանոնավոր տեղեկատվություն:

Հանձնախմբի (ACEMC) հիմնական առաքելությունն է մոնիթորինգի ենթարկել եւ արձագանքել Բրիտանահայ Համայնքից ստացված հրատապ զանգերին:

Եթե ճանաչում եք որեւէ տարեցի, որը օգնության կարիք ունի եւ հնարավորություն չունի ինքնուրույն մեզ հետ կապ հաստատել, խնդրում ենք առանց վարանելու զանգահարել մեզ: Այս կերպ մենք կկարողանանք անհրաժեշտության պարագայում տրամադրել արագ, կոորդինացված եւ արդյունավետ օգնություն:

Խնդրում ենք կապ հաստատել ներքոնշյալ կենտրոնների հետ: Աշխատանքային ժամեար՝
09:00 – 18:00
Ազգային Առաջնորդարան
07949 810 704
info@armenianchurch.org.uk

Հայաշէն Գրասենյակ
020 8992 4621/ 07947586226
info@caia.org.uk

ACC UK Գրասենյակ
0800 4880 510
contact@aceme.org.uk

ACEMC գործունեության ծավալը, հնարավորությունը եւ արդյունավետությունը կախված է կամավորներից, որոնք պատրաստակամ կլինեն ժամանակ տրամադրել եւ պատրաստ կլինեն արձագանքել եւ կատարել ACEME համակարգողների խնդրանքները:
Մենք ակնկալում ենք, որ կարող անձինք, անհատներ յուրաքանչյուր տեղական համայնքում, որոնք պատրաստ են աջակցել եւ օգնել հաղթահարելու այս ճգնաժամը, կապ կհաստատեն մեզ հետ :

Շատ կարեւոր է, որ Հայ Համայնքը տեղեկացված լինի վերջին զարգացումներին եւ կառավարության ու առողջապահության ոլորտում գործող արհեստավարժ մասնագետների տված խորհուրդներին: